ԼՈՒՐԵՐ: Դեղագործական շուկան Հայաստանում
ԱՆ. Հանձնաժողովն անդրադարձավ դեղերի ոլորտին
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի մոտ այսօր կայացած բժշկական օգնության որակի և կոռուպցիոն ռիսկերի վերահսկման նպատակով ստեղծված հանձնաժողովի հերթական նիստում քննարկվեցին դեղերի ոլորտին առնչվող հարցեր։
ՀՀ ԱՆ դեղերի բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի փոխտնօրեն Լիլիթ Ղազարյանը, ներկայացնելով «Դեղերի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, հիշեցրեց, որ նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին օրենքներից մեկը եղել է «Դեղերի մասին» ՀՀ գործող օրենքը, որը երկար տարիներ կանոնակարգել է ոլորտը` երկիրը զերծ պահելով անարդյունավետ ու վտանգավոր դեղերից։ Սակայն այսօր այն հնարավորություն չի ընձեռում ապահովելու դեղի շրջանառության պատշաճ գործունեության միջազգային այժմյան չափորոշիչների ապահովումը։ Նաև բացակայում են ենթաօրենսդրական շատ փաստաթղթերի հիմքերը։
«Այս դաշտում առկա հիմնախնդիրներին հիմնավոր լուծումներ տալու ճիշտ ճանապարհը ոլորտի մայր օրենքի հիմնարար փոփոխությունն էր։ Նոր օրենքի նախագիծը երկար ժամանակ լուրջ քննարկումների առակա է դարձել։ Այն քննարկել ենք Հայաստանի դեղագործության ոլորտի կազմակերպությունների, տեղական արտադրողների, արտասահմանյան դեղագործական ընկերությունների հայաստանյան ներկայացուցչությունների, ներմուծող ընկերությունների, փորձագետների ու իրավաբանների հետ։ Արդյունքում լավ մշակված փաստաթուղթ ունեցանք։ Ոլորտում առկա գրեթե բոլոր խնդիրները կանոնակարգվում են։ Կարևորն այն է, որ նոր օրենքը հնարավորություն կտա ապահովելու դեղի` արտադրողից մինչև սպառողին հասնելու անվտանգ շղթա»,-ասաց նախարարը։
Հանձնաժողովի անդամները նկատեցին, որ մանրակրկիտ աշխատանքի արդյունքում ստեղծվել է մի նախագիծ, որն իրավական դաշտ կստեղծի ազգաբնակչությանն ինչպես որակյալ և անվտանգ դեղերով ապահովելու, այնպես էլ սոցիալական խնդիր լուծելու համար։
Այնուհետև ՀՀ դեղարտադրողների և ներմուծողների ասոցիացիայի (ԴԱՆ միություն) տնօրեն Սամվել Զաքարյանը ներկայացրեց Հայաստանի դեղագործության ոլորտի մարկետինգային գործունեության կանոնագրքի նախագիծը։ Բանախոսն ընդգծեց, որ ԴԱՆ միության անդամ ընկերությունները, գիտակցելով իրենց վրա դրված սոցիալական բարձր պատասխանատվությունը, զարգացած երկրների օրինակով փորձում են ինքնակառավարման սկզբունքով մաքրել ու հստակեցնել դաշտը։ Կանոնագրքով սահմանվում է դեղի արտադրության, ներկրման և ողջ շրջանառության գործընթացը, այդ թվում՝ գովազդը, արտադրանքի խթանումն ու վաճառքը, իրականացնել բարեխիղճ մրցակցության պայմաններում՝ առանց վնասելու մրցակիցների հեղինակությունը, դիրքը և տնտեսական շահերը։ Նախատեսված է նաև վեճերի կարգավորման հանձնաժողովի ստեղծում։
Հանձնաժողովում ընդգրկված միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները հավանության արժանացրին ներկայացված փաստաթուղթը։
28.03.2014 Կարդացեք նաև
Առողջապահության նախարարի հրամանով ուժը կորցրած է ճանաչվել «5-ՆՕԿ (նիտրօքսոլին), դեղահատեր թաղանթապատ, 50մգ (50) պլաստիկե տարայում» դեղի գրանցումը Հայաստանի Հանրապետությունում...
10.06.2021
Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Քիշան Դան Դևալին և Հայաստանում Հնդկաստանի դեսպանության երկրորդ քարտուղար Տեջաս Սանջայ Պագարին...
19.01.2021
Դեղերի եվրոպական գործակալության դեղազգոնության և ռիսկերի գնահատման կոմիտեի (EMA/175398/2019) հետազոտությունների արդյունքների համաձայն` առողջապահության նախարարի հրամաններով Հայաստանի Հանրապետությունում կասեցվել է...
14.06.2019
Առողջապահության նախարարի հրամանով դադարեցվել է «Մեդանա Ֆարմա ԲԸ, 98-200 Սիերադզ Վ. Լոկիետկա 10, Լեհաստան» դեղագործական ընկերության արտադրության «Բիսեպտոլ դեղակախույթ 40մգ/Մլ+8մգ/Մլ 80մլ...
25.03.2019
Առողջապահության նախարարի հրամանով դադարեցվել է «Մեդանա Ֆարմա ԲԸ, 98-200 Սիերադզ Վ. Լոկիետկա 10, Լեհաստան» դեղագործական ընկերության արտադրության «Բիսեպտոլ դեղակախույթ 40մգ/Մլ+8մգ/Մլ 80մլ»...
22.03.2019
«Դեղերի եվրոպական գործակալության դեղազգոնության և ռիսկերի գնահատման կոմիտեի (EMA/114407/2019) հետազոտությունների արդյունքների համաձայն` ֆրանսիայի դեղերի կարգավորիչ գործակալության կողմից...
06.03.2019
Առողջապահության նախարարի հրամանով դադարեցվել Հայաստանի «ՆՕԿԻ Հ/Ձ ՍՊԸ, Նոր-Խարբերդ, Արարատի մարզ» դեղագործական ընկերության արտադրության «Կարդիո-ԱՍ, ացետիլսալիցիլաթթու, դեղահատեր, 100մգ, բլիստերում (20/2x10/)» դեղի...
08.02.2019
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
